10-08-2015

Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ազգությամբ ազերի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային: Աբգարը ցանկանում է աղջկա հետ լքել գյուղը, բայց նա հասկանում է, որ պետք է ծառայեցնի քարտաշի իր արհեստը մզկիթի կառուցման համար: Նա հասկանում է, որ ինքը հայտնվել է ծուղակում: Աբգարի` լքված դրախտի իրական տիրոջ օրերն անցնում են ամայացած գյուղի ահավոր լռության մեջ, հորն անգամ չճանաչող աղջկա անհաղորդ ներկայությամբ: Աբգարը կարծես ոգիների մեջ է ապրում: Նրա միակ խոսակիցները գյուղի շներն են, որոնց Աբգարը կերակրում է և յուրաքանչյուրի հետ խոսելիս կարծես նրա տիրոջ հետ է խոսում: Աբգարը գյուղում և իր հոգում կատարվող ամեն ինչի մասինպատմում է իրականությունից դուրս ապրող իր աղջկան: Հայր ու աղջիկ ապրում են հանդարտ և անաղմուկ, աշխատելով որևէ առնչություն չունենալ շրջապատող աշխարհի հետ: Սակայն վիճակը գնալով ծանրանում է, սպառվում է սնունդը, նվազում հարազատներին տեսնելու հույսն ու աճում են թշնամական շրջապատից եկող վտանգները: Գյուղում հայտնվում են թալանչիներ ու կրիմինալ տարրեր, ովքեր չեն ենթարկվում ոչ մի կարգ ու կանոնի: Աբգարը վկան է այն բանի, թե ինչպես է երկրային դրախտի իր անկյունն աստիճանաբար վերածվում դժոխքի, որտեղից միակ փրկությունը փախուստն է: Ազերի հրոսակախմբի պարագլուխը ի վերջո իրագործում է իր մտադրությունը և փորձում է բռնաբարել Աբգարի աղջկան: Վրա հասած Իբրահիմը սպանում է ազերիին: Աբգարի և աղջկա հետ միասին լքում տունը՝ հետապնդումից փախչելու համար: Նրանք անցնում են անմարդաբնակ, անանցանելի վայրերով: Սակայն փափուստի ճանապարհին նրանք շրջափակման մեջ են հայտնվում, ազերիների խումբը շուրջկալի է առնում նրանց ապաստանած գոմը: Հրոսակախմբի կողմից չընդհատվող կրակոցները ստիպում են Աբգարին մնալ և պայքարել, շեղել թշնամուն, փրկել աղջկա կյանքը: Աբգարը արիաբար պայքարելով՝ զոհվում է գոմում: Իբրահիմը մեկ աղջկա թևից բռնած, մեկ նրան իր շալակն առած, ճեղքելով թշնամական օղակը՝ լեռնային տեղ-տեղ անտառով ծածկված արահետով Յուրգային փորձում է հասցնել հայկականսահմանին:

[...]
15-06-2015

Ալիկը երիտասարդ վիրտուոզ կլարնետիստ է: Նա նվագում է դասական նվագախմբում, որը հիմնել և ղեկավարում է նրա պապիկը՝ հայտնի երաժիշտ Հովհաննես Տալյանը: Սակայն մի օր նրանց գործարար հովանավորին գտնում են սպանված… Հովանավորի մահից հետո նվագախմբի գոյությունը դրվում է մեծ վտանգի տակ, բայց Ալիկը հավատում է, որ հրաշք տեղի կունենա և նվագախումբը կփրկվի: Եվ սպասվելիք հրաշքը տեղի է ունենում: Տարօրինակ զուգադիպությամբ, Ալիկի մոտ է հայտնվում մի ոմն Վիրտուոզին պատկանող հեռախոսը, որը զանգեր է ստանում միայն մեկ բաժանորդից: Հետևելով հրահանգներին Ալիկ ստանում է բավականին բարձր կանխավճար, որը բավարար է նվագախումբը փրկելու համար: Սակայն փողի հետ նա ստանում է նաև խոշոր տրամաչափի ատրճանակ և… սպանության պատվեր: Խնդիրն այն է, որ Ալիկն իր կյանքում երբեք ատրճանակ չի տեսել և որ ամենակարևորն է, նա վիրտուոզ մարդասպան չէ, այլ միայն վիրտուոզ երաժիշտ:

[...]
02-03-2015

Ֆիլմի համար հիմք է ծառայել Լեոնիդ Ենգիբարյանի գրական ստեղծագործությունները, փոքրիկ նովելները։ Ընտրված գործերն էկրանավորված են նրբորեն, մանրակրկիտ ուսումնասիրվել են յուրաքանչյուր նովելի ասելիքը, հեղինակի սերը կամ ատելությունը, ուրախությունը կամ տխրությունը, ցավը կամ բերկրանքը։ Բեմադրող ռեժիսորի հնարամտության շնորհիվ հեղինակը, այսինքն Լեոնիդ Ենգիբարյանը, ակտիվ մասնակիցն է յուրաքանչյուր նովելի գործողություններին, և յուրաքանչյուր նովել պատկերացում է տալիս Լեոնիդի ներաշխարհի, կյանքի հանդեպ ունեցած սիրո մասին, այս կամ այն երևույթի հանդեպ իր վերաբերմունքի մասին։ Ի վերջո, բացահայտվում են Ենգիբարյանի էության նուրբ ու բնորոշ պատառիկները, կյանքում ապրածն ու այն փորձությունները, ինչը կարող էր տեղ գտնել նրա գրվածքներում, արտահայտվել նրա արվեստում։ Գեորգի Փարաջանով

[...]
07-02-2015

Խորհրդային հսկա երկրի փլուզումից և եղբայրական հանրապետությունների անկախացումից հետո ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ։
Բաքվից Հայաստան՝ առանց օրինական փաստաթղթերի ապաստանած փախստական ամուսինների համար ստեղծվեց ապրելու չափազանց ծանր պայմաններ։ Թեև ապրելը դժվար է դառնում, սակայն ամուսինը` տարիքն առած նախկին տրակտորիստը, դեռ երազում է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենա ունենալու մասին։ Օր ու գիշեր փող է հետ գցում, մեդալներ վաճառում, որ մեքենայի համար պահանջված գումարը հավաքի: Սակայն, կյանքը նրան նոր փորձություններ է մատուցում․ իրերի բերումով կինն է ստիպված լինում ծանր աշխատանք կատարել, որն էլ նրա մահվան պատճառն է դառնում, և խորտակվում է ամուսնու ամբողջ կյանքի երազանքը:

[...]
1 2 3 13