Գրախոսականների մրցույթ 2016

«Կինոաշուն -2016» Ազգային կինոյի ամիս» ծրագրի շրջանակներում հայտարարվում է ամենամյա գրախոսականների մրցույթ՝ Հայաստանում արտադրված վերջին երկու տարիների ֆիլմերի համար: Մրցույթին կարող են մասնակցել միայն բուհերի ուսանողները: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մի եկից ավելի աշխատանքներ՝ տարբեր ֆիլմերի համար: Աշխատանքները պարտադիր ներկայացնել գրախոսականի հեղինակի տվյալներով (անուն, ազգանուն, հեռախոս, էլ. փոստի հասցե): Գրախոսականները ներկայացնել Հայաստանի ազգային կինոկենտրոն կամ ուղարկել graxosakan@gmail.com հասցեով: Գրախոսականները ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 28-ն է: Նյութերը տեղադրված են առանց խմբագրի միջամտության։